Մենք առաջարկում ենք կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ, դեղամիջոցներ և բժշկական արտադրանքներ՝ ապահովելով մեր գործընկերներին հուսալի մատակարարում, բարձրորակ սպասարկում և ժամանակին առաքում։
Լայթ Ֆարմ ընկերությունը հիմնադրվել է որպես դեղամիջոցների և բժշկական արտադրանքների վստահելի ներկայացուցիչ։ Տարիների ընթացքում մենք ընդլայնել ենք մեր գործունեության ոլորտները, ավելացրել ծառայությունների սպեկտրը և այսօր դարձել այն գործընկերը, որի վրա կարող են հենվել թե՛ արտադրողները, թե՛ դեղատնային ցանցերը։
Մեր առաքելությունն է՝ նվիրումով և պատասխանատվությամբ ապահովել բարձրորակ, անվտանգ և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքի հասանելիությունը Հայաստանի յուրաքանչյուր անկյունում։
