Արթրովերոն

Բաղադրություն:

  • Գլուկոզամին հիդրոքլորիդ-300մգ,
  • Օմեգա-3 ճարպաթթուներ-100մգ,
  • Խոնդրոիտին սուլֆատ-50մգ,
  • Հիալուրոնաթթու-20մգ,
  • 2-րդ տիպի կոլագեն-20մգ,
  • Բջջանյութ,
  • Ժելատին 90մգ։                                                                                             

Օգտագործման ցուցումները՝  Արթրովերոնը պարունակում է նյութերի համալիր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի  նյութափոխանակության բարելավմանը։ Նպաստում է աճառային հյուսվածքի եւ հոդերի շարժողական ֆունկցիայի վերականգնմանը։

Գլուկոզամինը աճառային հյուսվածքի բաղադրիչներից մեկն է: Խոնդրոիտինը բնական պոլիմեր է, որը մտնում է աճառային և շարակցական հյուսվածքի կազմի մեջ: Հիալուրոնաթթուն օրգանական նյութ է, որը պարունակվում է ներհոդային հեղուկում։ Կոլագենը ֆիբրիլային սպիտակուց է, որը պարունակվում է  հոդային հյուսվածքում:    

                                                                                                             

Օգտագործման եղանակը՝                         
Խորհուրդ է տրվում օգտագործել 1 պատիճ օրը 2-3 անգամ, կամ բժշկի խորհրդով:

Պիտանելիության ժամկետը նշված է տուփի վրա։       

Հակացուցումները՝ 

Անհատական գերզգայնություն բաղադրիչներից որևիցէ  մեկի նկատմամբ:                                                           
 

Հղիներին և կերակրող մայրերին խորհուրդ է տրվում օգտագործել միայն բժշկի ցուցումով:
 


Չի հանդիսանում դեղամիջոց։